Հնարավոր է` առաջիկա օրերին Վերին Լարսում հերթեր լինեն

Վերին Լարսի անցակետ
ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդը նշել է, որ հերթերը կարող են լինել հաջորդ շաբաթ և տևել մոտ 7 օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հնարավոր է` Վերին Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների մեծ հոսքերի դեպքում հերթեր լինեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Սեպտեմբերի 18-24-ը Վերին Լարսի անցակետում իրականացվելու են ասֆալտապատման աշխատանքներ։ Այս անգամ ասֆալտապատելու են դեպի ՌԴ մուտք ուղղությունը»,– ասաց նա։

Սեպտեմբերի 18-24-ը դեպի Ռուսաստան գնացող ճանապարհին դարձափոխային երթևեկություն կկազմակերպվի։
Հիշեցնենք` Վրաստանի հետ սահմանին Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցումն ավարտական փուլում է։ Հունիսի 15-ին շահագործման է հանձնվել 15 նոր ուղի, ինչի արդյունքում գործում է 39 ուղի, որոնցից 12-ը՝ բեռնատարների համար (6 մուտք և 6 ելք), 24-ը՝ թեթև մարդատար տրանսպորտի համար (12 մուտք և 12 ելք), 2-ը՝ ուղևորատար ավտոբուսների համար, 1 ուղի՝ գերծավալային բեռների համար։ Սահմանային անցակետի թողունակությունը զգալիորեն աճել է և փաստացի հասել օրական ավելի քան 3 հազար տրանսպորտային միջոցի։
Վերին Լարսի վերակառուցված գոտիները շահագործման են հանձնվել. ՊԵԿ փոխնախագահը ներկա է եղել