Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը

Եկեղեցի
Ըստ ավանդույթի` տոնի նախօրեին կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը, որը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է ու նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում` կիրակի օրը: Տոնը նվիրված է Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման ու փառաբանության հիշատակին: Խաչվերաց նշանակում է խաչը վեր բարձրացնել:
Ըստ ավանդույթի` տոնի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն` ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Դրախտավայր դարձած աքսորավայրը, կամ ինչպես ջրաշուշանների լիճը բացահայտեց Ուրասարի հմայքը