ԱՄՆ-ն, ղեկավարելով պատերազմն Ուկրաինայում, կռվում է Ռուսաստանի դեմ. Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
ՌԴ արտգործնախարարը մեկնաբանել է Կիևին էլ ավելի հեռահար հրթիռներ մատակարարելու Վաշինգտոնի հնարավոր որոշումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ինչ էլ որ ԱՄՆ-ն ասի, ինքն է կառավարում պատերազմն Ուկրաինայում, զենք` զինամթերք, հետախուզական տվյալներ է մատակարարում, նրանք պատերազմ են մղում մեր դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ուկրաինային երկար տարիներ պատրաստել են, որ նրա ձեռքերով և մարմիններով պայքար մղեն Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու համար։ Ինչ էլ որ ասեն, նրանք ղեկավարում են այս պատերազմը, նրանք մատակարարում են զենք, զինամթերք, հետախուզական տվյալներ, տվյալներ արբանյակներից, նրանք մեր դեմ պատերազմ են մղում», — ասել է նախարարը՝ մեկնաբանելով Կիևին էլ ավելի հեռահար հրթիռներ մատակարարելու Վաշինգտոնի հնարավոր որոշումը։ Տեսանյութը Տելեգրամ-ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը։
Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինան ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա՝ հույս ունենալով մինչև ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստը հավանություն ստանալ ATACMS հեռահար հրթիռներ մատակարարելու հարցում։ Նիստը տեղի կունենա սեպտեմբերի 19-26-ը: Պենտագոնից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ԱՄՆ-ն դեռ որոշում չի կայացրել Ուկրաինային ATACMS հրթիռներ ուղարկելու մասին: Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչն ավելի վաղ գործակալությանը չի հաստատել հաղորդագրությունն այն մասին, որ երկրի իշխանությունը հակված է Ուկրաինա ATACMS ուղարկել:
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։