Այնթապում Skoda–ն բախվել է քարե պարսպին. 2 հոգի տեղում մահացել են

Այնթապում Skoda–ն բախվել է քարե պարսպին
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածները վարորդի հայրն ու մայրն էին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Այնթապ գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանպորտային պատահար։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նույն դեպքի կապակցությամբ shamshyan.com կայքը հայտնում է, որ 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածները վարորդի հայրն ու մայրն էին։
Նշվում է, որ դեռևս անհայտ հանգամանքներում` Skoda մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: