Ադրբեջանի ՊՆ-ն 2–րդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է կեղծ լուրեր տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությւոնը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին` ժամը 09։55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին` ժամը 00։20-00։40-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Արցախի ՊՆ–ն էլ հայտնել էր, որ սեպտեմբերի 17–ին` ժամը 00։30֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։