Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ

Զինծառայող
Ադրբեջանական կողմը հրաձգային զենք է կիրառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինած ուժերի ստորաբաժանումները խախտել են հրադադարը Շուշիի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Սեպտեմբերի 17–ին` ժամը 00։30֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք»,– ասված է հաղորդագրությունում։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Հիշեցնենք` Ադրբեջանը ոչ միայն պարբերաբար խախտում է հրադադարը, այլև կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, փոխվել է նաև այդ կեղծ հաղորդագրությունների բնույթը։ Եթե ադրբեջանական կողմը նախկինում ՊԲ-ին ներկայացնում էր հրադադարը խախտելու կամ զենք-զինամթերքի փոխադրման կեղծ մեղադրանքներ, ապա այժմ հնչեցնում է դիվերսիոն գործողություններ իրականացնելու կամ այդպիսի գործողությունների նախապատրաստություն կատարելու վերաբերյալ շինծու մեղադրանքներ։
Շան մասին հաղորդագրությունն ամբողջությամբ հորինված է. Արցախի ՊՆ–ն պատասխանել է Ադրբեջանին