Զախարյանը հիվանդությունից հետո ընդգրկվել է Մադրիդի «Ռեալի» հետ խաղի հայտացուցակում

Արսեն Զախարյանը սեպտեմբերի 5-ին հիվանդության պատճառով բաց է թողել թիմի մարզումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընդգրկվել է Իսպանիայի ֆուտբոլի առաջնության հինգերորդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի թիմի հայտացուցակում, հայտնում է ակումբի էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Զախարյանը հիվանդության պատճառով սեպտեմբերի 5-ին բաց է թողել թիմի մարզումը։ Նա մարզումներին վերադարձել է սեպտեմբերի 11-ին:
«Ռեալ»-«Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին` Երևանի ժամանակով 23:00-ին։
Ընդհանուր առմամբ, Զախարյանը երկու հանդիպում է անցկացրել «Ռեալ Սոսյեդադի» կազմում։
Արսեն Զախարյանն արդեն պաշտոնապես իսպանական ակումբի անդամ է
Մոսկվայի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստը երկու անգամ փոխարինման է դուրս եկել, սակայն արդյունավետ ելույթ չի ունեցել։