ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Սլովակիա ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելքը գործելու է մինչև տարեվերջ։ Այս մասին այսօր հայտնել է հանրապետության կառավարությունը։
Եվրոպական հանձնաժողովը երեկ` սեպտեմբերի 15–ին, որոշել է չերկարաձգել միության մի քանի սահմանակից երկրներ Ուկրաինայի գյուղատնտեսական 4 արտադրանքի ներմուծման հետ կապված սահմանափակումները, սակայն պարտադրել է Կիևին միջոցներ կիրառել արտահանումը վերահսկելու համար։
Սլովակիայի գյուղնախարարությունը հայտարարել է, որ հանրապետությունն այդ դեպքում միակողմանի կարգով կերկարացնի արգելքը։
Նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ ասվում է, որ Սլովակիայի կառավարությունը մինչև այս տարվա վերջ երկարացրել է Ուկրաինայից ցորենի, եգիպտացորենի, կանճրակի և արևածաղկի սերմերի ներմուծման արգելքը։