Մարգարիտա Դրոբյազկոյին թույլ չեն տա Կաունասում մասնակցել Եվրոպայի առաջնությանը

Նա և Վանագասը նաև դուրս են մնացել Գեդիմինասի V աստիճանի շքանշանի կրողների ցուցակից՝ Սոչիում Տատյանա Նավկայի «Կարապի լիճ» շոուին մասնակցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Գեղասահորդներ Մարգարիտա Դրոբյազկոյին և Պովիլաս Վանագասին թույլ չեն տա մասնակցել 2024 թվականին Կաունասում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, հայտնել է Լիտվայի չմշկասահքի ֆեդերացիայի ղեկավար Վիտաուտաս Յասուտիսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հրամանագիր է ստորագրել Դրոբյասկոյին Լիտվայի քաղաքացիությունից զրկելու մասին, որը նա բացառության կարգով ստացել էր 1993թվականին։ Նա և Վանագասը նաև դուրս են մնացել Գեդիմինասի V աստիճանի շքանշանի կրողների ցուցակից՝ Սոչիում Տատյանա Նավկայի «Կարապի լիճ» շոուին մասնակցելու պատճառով։
«Ոչ ոք չի կարող ժխտել մեր լավագույն զույգի ներդրումը սպորտում: Մի քիչ տխրեցնող է, որ նրանք հիմա չեն կարողանա գալ առաջնությանը: Այլ հանգամանքներում, հավանաբար, դա շատ օգտակար կլիներ: Ես դատավոր չեմ, և ես բարոյական գնահատականներ էլ չեմ տալիս։ Ֆեդերացիան նախկինում շատ հստակ արտահայտել է իրդիրքորոշումը՝ ոչ մի երկիմաստություն մեր նախկին զույգի գործողությունների վերաբերյալ»,- Յասուտիսի խոսքերն է մեջբերում Respublika.lt-ը։
Դրոբյազկոն և Վանագասը ներկայացրել են Լիտվան օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնությունում, որտեղ կարողացել են մեկ բրոնզե մեդալ նվաճել։ Զույգը երկրի բազմակի չեմպիոն է։ Դրոբյազկոն ծնունդով Մոսկվայից է։ Նա Լիտվայի քաղաքացիություն է ստացել 1993 թվականին։
Պետք է վերացնել ՌԴ մարզիկների նկատմամբ պատժամիջոցները. Գաբրիելյանը ելք է առաջարկում