Լոռու մարզում ուժեղ կարկուտ է տեղացել. տեսանյութ

Սպիտակի ոլորաններից մինչև Ջրաշեն գյուղ ընկած հատվածը դժվարանցանելի է դարձել երթևեկության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Լոռու մարզում ուժեղ կարկուտ է տեղացել։ Սոցցանցերի հայկական տիրույթում օգտատերերն այդ մասին վկայող տեսանյութեր են տարածում։
Դրանցում երևում է, թե ինչպես է կարկուտը պատել Սպիտակի ոլորաններն ու Ջրաշեն գյուղը։ Երթևեկությունը դարձել է դժվարանցանելի։
Հիշեցնենք` օգոստոսի 2-ին էլ շուրջ 40 րոպե շարունակ աննախադեպ չափերի կարկուտ էր տեղացել Լոռու մարզի Ալավերդի քաղաքում և հարակից գյուղերում` վնասելով մեքենաներ, տանիքներ ու ցանքատարածություններ:
Կարկուտը ոչնչացրել է խաղողի այգիները վրացական Կախեթիի երեք խոշոր շրջաններում