Լեհաստանը վաղվանից կարգելի ՌԴ գրանցմամբ թեթև մարդատար մեքենաների մուտքը

ՌԴ քաղաքացիները չեն կարող ԵՄ–ի տարածք մուտք գործել անձնական ավտոմեքենաներով նույնիսկ զբոսաշրջային նպատակներով և կարճ ժամանակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Կիրակի օրվանից Լեհաստանը կարգելի Ռուսաստանում գրանցված թեթև մարդատար մեքենաների մուտքն իր տարածք։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին։
«Ռուսաստանում գրանցված մեքենաների` ԵՄ մուտքի արգելքի վերաբերյալ սեպտեմբերի 8-ի արգելքը Լեհաստանի սահմանին կգործի վաղվանից և ուժի մեջ կմտնի այսօր կեսգիշերին», – ասել է Կամինսկին։
Սեպտեմբերի 8-ին ԵՀ–ն պարզաբանում էր հրապարակել, որում հայտնել էր, որ դեռ 2022 թվականին ՌԴ–ի նկատմամբ ԵՄ խորհրդի կողմից կիրառված պատժամիջոցները տարածվում են նաև ՌԴ քաղաքացիների անձնական ավտոտրանսպորտային միջոցների վրա, որոնք ունեն ռուսական գրանցման պետհամարանիշներ, և, հետևաբար, ՌԴ քաղաքացիները չեն կարող անձնական մեքենաներով մուտք գործել ԵՄ տարածք նույնիսկ զբոսաշրջային նպատակներով և նույնիսկ կարճ ժամանակով։
Եվրամիությունն արգելել է ռուսական ավտոմեքենաների ներմուծումը