Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արման Անդրեասյանը քառորդ եզրափակիչում է

Մեկնարկային որակավորման փուլում Արման Անդրեասյանը 4:1 հաշվով պարտության էր մատնել Չինաստանի ներկայացուցիչ Նան Կաոյին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ըմբշամարտիկ Արման Անդրեասյանը երկրորդ հաղթանակն է տարել և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
70 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը մրցել է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելի հետ և հաղթել 5:2 հաշվով:
Նշենք, որ մեկնարկային որակավորման փուլում Արման Անդրեասյանը 4:1 հաշվով պարտության էր մատնել Չինաստանի ներկայացուցիչ Նան Կաոյին:
Գասպար Տերտերյանն ըմբշամարտի երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն է
Հավելենք, որ Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաև Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար։