ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Արենի - Խաչիկ - Գնիշիկ - Եղեգնաձոր ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Սեպտեմբերի 16-ին Հ-40 /Մ-2/ (Արենի) - Խաչիկ - Գնիշիկ - Եղեգնաձոր ավտոճանապարհին ջրագծի վթարի պատճառով առաջացել են հողային բերվածքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակ է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կապալառու կազմակերպության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։
Արենի - Խաչիկ - Գնիշիկ - Եղեգնաձոր ճանապարհահատվածը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը լրացուցիչ տեղեկություններ կտա։