ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Արցախի Ասկերանի շրջանում ՊԲ–ն ամրաշինական աշխատանքներ չի կատարել, տարածված լուրը սուտ է։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 16֊ին ` ժամը 13:00-ի սահմաններում, ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանը նմանատիպ լուր էր տարածել նաև նախորդ 2 օրերին` սեպտեմբերի 15–ին և 14–ին։ Կեղծ լուրերին զուգահեռ, ադրբեջանական կողմն ինքն էր խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հրաձգային զենք կիրառելով Մարտակերտի ուղղությամբ։