ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի դեմ: Տեղեկությունը հայտնում է կազմակերպության կայքը։
Գործը բացվել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա խաղից հետո։ Խաղը կայացել է Երևանում, սեպտեմբերի 11–ին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային մեղադրում են հասարակական անցումները փակելու, քաղաքական բնույթի սադրիչ հաղորդագրություններ ուղարկելու, մարզադաշտում հրատեխնիկայի առկայության և խաղի ուշացումով մեկնարկի համար:
Պետրակովին մեղադրում են խաղի ուշ մեկնարկի համար։
Նշենք, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվել է Խորվաթիային (0:1):
Այս խաղից հետո Խորվաթիան 10 միավորով դուրս եկավ D խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, երկրորդ տեղում նույն միավորներով Թուրքիայի թիմն է: Հայաստանի հավաքականը 7 միավորով երրորդ տեղում է: