ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական կողմը պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Երբ նրանց հետ կողմնորոշվենք մեր հաջորդ միջոցառումների վերաբերյալ, անպայման կտեղեկացնենք լրագրողներին», - ասել է Գալուզինը՝ պատասխանելով այն հարցին, թե սպասվում է արդյոք նախարարների հանդիպում։
Անցած տարի Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ ձեռնամուխ եղան ապագա խաղաղության պայմանագրի պատրաստմանը։