Նոբելյան մրցանակի գումարը կավելանա 1 մլն կրոնով

Նոբելյան մրցանակ
Այս տարվա դափնեկիրների հայտարարումը կսկսվի հոկտեմբերի 2-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Նոբելյան հիմնադրամը յուրաքանչյուր անվանակարգում նախորդ տարվա համեմատ կավելացնի Նոբելյան մրցանակի գումարը 1 մլն շվեդական կրոնով (մոտ 90 հազար դոլար): Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
2022 թվականի վերջին Նոբելյան հիմնադրամի ներդրված կապիտալի շուկայական արժեքը կազմել է 5,8 մլրդ կրոնից քիչ պակաս (մոտ 519 մլն դոլար)։
Այս տարվա դափնեկիրների հայտարարումը կսկսվի հոկտեմբերի 2-ին: Նոբելյան շաբաթը Ստոկհոլմում և Օսլոյում, որի շրջանակում կհայտարարվեն տարբեր ոլորտներում Նոբելյան մրցանակակիրների անունները, տեղի կունենա հոկտեմբերի 2-9-ը: