ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Բրիտանական իշխանությունները «Վագներն» ընդգրկել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Այս մասին ասված է Միացյալ թագավորության ԱԳ նախարարության հայտարարությունում։
«Վարձկանների ռուսական «Վագների խումբը» կազմակերպությունն ահաբեկչական է ճանաչվել սեպտեմբերի 15-ին` սեպտեմբերի 6-ին համապատասխան հրամանագիրը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելուց հետո։ Հրամանագիրն անհապաղ է ուժի մեջ մտնում»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ «Վագների խմբի» անդամ լինելը կամ դրան ակտիվ աջակցելը մեծ Բրիտանիայում քրեական հանցագործություն կդառնա, իսկ անձին կսպառնա մինչև 14 տարվա ազատազրկում, որը կարող է նշանակվել տուգանքի հետ մեկտեղ։