ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը Էր Ռիադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը: Նա հանդես եկավ B խմբում:
Մարզուհին պոկում վարժությունում գլխավերևում պահեց 96 կգ, իսկ հրում վարժությունում ՝ 127 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտում Լիանա Գյուրջյանի արդյունքը 223 կգ էր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Գոռ Սահակյանը: Ռաֆիկ Հարությունյանն ու Անդրանիկ Կարապետյանը համապատասխանաբար փոքր բրոնզ ու ոսկի են նվաճել: Գարիկ Կարապետյանն արժանացել է փոքր արծաթի։