Կենտրոնական Ասիայում ջրի պակասն անդառնալի բնույթ է ստացել. Ուզբեկստանի նախագահ

Տաշքենդ
Կենտրոնական Ասիայի որոշ շրջաններում, փորձագետների գնահատմամբ, մինչև 2040 թվականը ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածությունը երեք անգամ կավելանա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Կենտրոնական Ասիայում ջրի պակասը սուր և անշրջելի բնույթ է ստացել, խնդիրը միայն կխորանա, հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը՝ ելույթ ունենալով Դուշանբեում Արալի Փրկության միջազգային հիմնադրամի գագաթնաժողովում:
Ուզբեկստանի նախագահը մեջբերել է փորձագետների գնահատականը, որոնք կարծում են, որ Կենտրոնական Ասիայի որոշ շրջաններում ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածությունը մինչև 2040 թվականը երեք անգամ կավելանա: Տնտեսական վնասը ժամանակի ընթացքում կարող է հասնել տարածաշրջանային համախառն արդյունքի 11%-ի։ Արդեն հիմա, ըստ ՄԱԿ-ի, տարածաշրջանի երկրները տարեկան կորցնում են մինչև 2 միլիարդ դոլար՝ սակավության և ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման պատճառով:
«Այս ամենը պահանջում է երկարաժամկետ հեռանկարում հիմնադրամի շրջանակում հետագա համաձայնեցված քայլերի մշակում և իրականացում», - նշել է Միրզիյոևը:
Արալի Փրկության միջազգային հիմնադրամը ստեղծվել է Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 1993 թվականի հունվարի 4-ին Տաշքենդում ընդունված որոշման համաձայն: Դրա նպատակը Արալի ծովի ավազանում սոցիալ-տնտեսական և էկոլոգիական իրավիճակի բարելավումն է։
Ղազախստանի և Ուզբեկստանի սահմանին գտնվող Արալի ծովը մինչև 1960 թվականը չորրորդ ամենամեծ լիճն էր աշխարհում: Այն գտնվում է Ղազախստանի և Ուզբեկստանի սահմանին: Վերջին 55 տարիների ընթացքում սահմանի տարածքը գրեթե եռապատկվել է, ջրի մակարդակը նվազել է 29 մետրով, ջրի ծավալը նվազել է 15 անգամ, ավելացել է աղիությունը, անհետացել են ձկները։