Իգոր Նիկոլաևը հիվանդանոց է տեղափոխվել, վիճակը ծանր է. ԶԼՄ

Իգոր Նիկոլաև
Այս պահին նույնիսկ մերձավոր ազգականներին թույլ չեն տալիս մտնել Նիկոլաևի հիվանդասենյակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայտնի ռուս կոմպոզիտոր և երգիչ Իգոր Նիկոլաևը շտապ հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք՝ սրտամկանի ինֆարկտի ախտանշաններով: Տեղեկությունը հայտնում է Mash տելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Երաժշտի վիճակը գնահատվում է ծանր։ Հաղորդվում է նաև, որ այժմ բժիշկները փորձում են կայունացնել հիվանդի վիճակը։ Բժիշկների կոնսիլիումը պետք է նաև որոշի ՝ հնարավոր է արդյոք Նիկոլաևի վիրահատությունը։
Աղբյուրը նշում է, որ չնայած ծանր վիճակին՝ երաժիշտը գիտակից է և գտնվում է հանգստացնող դեղամիջոցների ազդեցության տակ:
Այս պահին նույնիսկ մերձավոր ազգականներին թույլ չեն տալիս մտնել Նիկոլաևի հիվանդասենյակ։
Կոմպոզիտորի մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին առաջացել դեռ տարեսկզբին. ԶԼՄ-ները ինֆարկտի կասկածանքով հոսպիտալացնելու մասին հայտնել էին հունվարի 31-ին: Այնուհետև Նիկոլաևին շտապ տեղափոխել էին հիվանդանոց և վիրահատել։
Դրանից հետո Նիկոլաևը հայտարարել էր, որ իրեն լավ է զգում և ծայրահեղ ծանր վիճակի մասին տեղեկությունը փոքր-ինչ չափազանցված է եղել:
Նատաշա Կորոլյովան պատմել է, որ իր բնակարանը Իգոր Նիկոլաևին է թողել