ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանից պահանջում են ՀՀ–ին հանձնել գույք, մեքենա, ավանդներ

Դատախազությունը պահանջում է բռնագանձումներ անել Ռոբերտ Նազարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանից բռնագանձել 8 անշարժ գույք և 1 մլրդ 705 մլն դրամ: Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել, մասնավորապես, 8 անշարժ գույք Երևան քաղաքում, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ ավելի քան 1 մլրդ 430 մլն դրամ։
Առաջին պլանում «նախկիններն» են. գույքի բռնագանձման օրենքը ՀՀ–ում իր տրամաբանությունն ունի
Դատախազությունը պահանջել է Ռոբերտ Նազարյանից բռնագանձել նաև 734 մլն դրամին համարժեք ավանդներ և պարտատոմսեր ու ավելի քան 1 մլրդ 705 մլն դրամ: