ՀՀ և ՌԴ ժողովուրդները թույլ չեն տա, որ 2 երկրների հարաբերությունները փլուզվեն. ՌԴ սենատոր

Սենատորը նշել է, որ այդ հայտարարություններից մի քանիսը երկու պետությունների միջև հարաբերությունները բարդացնելու փորձ են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի –. Sputnik. Հայաստանի ղեկավարության հայտարարությունները չեն արտացոլում Ռուսաստանի վերաբերյալ հայ ժողովրդի մտքերն ու զգացմունքները, դրանք ցույց չեն տալիս երկրների միջև հարաբերությունների ավանդաբար ձևավորված մակարդակը։ ՌԻԱ Նովոստիին այս մասինն ասել է ռուս սենատոր Ալեքսանդր Բաշկինը:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց խնդիրը Լեռնային Ղարաբաղում։
«Հայաստանի ղեկավարության գործողություններն ու խոսքերը հայ ժողովրդի և ռուս ժողովրդի հարաբերությունների էությունը արտահայտումը չեն։ Դա չի արտացոլում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների իրական և ավանդաբար ձևավորված մակարդակը, ուստի պետք է տարանջատել այն, ինչ հայտարարում են առանձին քաղաքական գործիչներ, թեկուզև շատ բարձր մակարդակի, և այն, ինչ մտածում են հասարակ քաղաքացիները», - ասել է Բաշկինը։
Սենատորը նշել է, որ այդ հայտարարություններից մի քանիսը երկու պետությունների միջև հարաբերությունները բարդացնելու փորձ են: Սակայն դրանից, նրա խոսքով, ոչինչ չի ստացվի։
ՌԴ–ի հետ հարաբերությունների վատթարացումը ռիսկային քայլ է ՀՀ–ի համար. Արթուր Խաչատրյան
«Ե՛վ ռուս ժողովուրդը, և՛ հայ ժողովուրդը գնահատում և փայփայում են մեր պետությունների միջև հարաբերությունները. թույլ չեն տա, որ դրանք փլուզվեն, որքան էլ դա ցանկանում են Արևմուտքում», - եզրափակել է խորհրդարանականը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 8–ին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել էր ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան էր հայտնել Հայաստանին։
Հայտարարության մեջ ասվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել ՌԴ-ի նկատմամբ։
Առաջինը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացման գործընթացի մեկնարկն է, երկրորդը` ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի այցը Կիև, ինչպես նաև մարդասիրական օգնության փոխանցումը Կիևին, և երրորդը` ՀՀ տարածքում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։
Ասե՞լ է, թե՞ ոչ. Ալեն Սիմոնյանի մամուլի ծառայությունը շտապել է պատասխանել Սերգեյ Լավրովին