ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում իրականացված «Կանալ–խափանում» գործողությունների ընթացքում, նախնական տվյալներով, մոտ 900 կգ թմրանյութ է առգրավվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը։
Գործողություններն իրականացվել են ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում սեպտեմբերի 11-15-ը։ Արդյունքներն ամփոփվել են Ալմաթիում, միջոցառման մասնակիցները համակարծիք են եղել, որ դրանք պատշաճ մակարդակով են անցկացվել։
«ՀԱՊԿ երկրների տարածքում համակարգված գործողությունների արդյունքում ապօրինի շրջանառությունից ավելի քան 897 կգ թմրանյութ է առգրավվել` 237 կգ մարիխուանա, ավելի քան 279 կգ թմրանյութ պարունակող բույս, ավելի քան 301 կգ հաշիշ, ավելի քան 61 կգ մեֆեդրոն և 1 կգ մեթամֆետամին, 2 կգ հերոին, ավելի քան 34 կգ պրեկուրսորներ և 1 կգ ուժեղ ներգործող նյութեր», – հայտնում է գերատեսչության մամուլի կենտրոնը։
Բացի այդ, հաջողվել է բացահայտել թմրանյութերի հետ կապված ավելի քան 850 հանցագործություն, մոտ 400 մարդ է ձերբակալվել։