Հայաստանի ֆուտզալի հավաքականն աշխարհի առաջնության էլիտ փուլում պարտվեց Վրաստանին

Ֆուտզալ
Հայաստանի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Ժուլիո Զանոտոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտզալի հավաքականը Թբիլիսիում կայացած աշխարհի 2024 թվականի առաջնության էլիտ փուլի առաջին խաղում պարտվեց Վրաստանի հավաքականին: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:
Մեր հավաքականի կազմում միակ գոլը խփեց Ժուլիո Զանոտոն:
Հայաստանի թիմը հանդես է գալիս Ե խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Վրաստանը, Պորտուգալիան և Ֆինլանդիան:
Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը մեդալ չվաստակեցին աշխարհի առաջնությունում
Հիշեցնենք, որ ընտրական փուլում Հայաստանի ֆուտզալի հավաքականն իր խմբում վաստակել էր 12 միավոր և դուրս եկել աշխարհի առաջնության էլիտ խումբ: Հայաստանի թիմը 2-ական անգամ հաղթել էր Չեխիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականներին:
Խմբային փուլի երկրորդ խաղը մեր հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 20-ին` սեփական հարկի տակ ընդունելով Ֆինլանդիայի հավաքականին։ Իսկ աշխարհի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականին մեր թիմը կհյուրընկալի հոկտեմբերի 6-ին։
Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տաթև Հակոբյանը չկարողացան մեդալներ վաստակել ծանրամարտի ԱԱ–ում