Գոլառատ խաղեր. «Ալաշկերտ»- «Ուրարտու»` 4։2, «Արարատ-Արմենիա»– «Նոա»` 4։3

Ֆուտբոլի գնդակ
Մեր առաջնության առաջատար թիմերի այսօր կայացած հանդիպումները բավականին դիտարժան էին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր կայացել են 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումները, որոնցում իրար դեմ մրցել են մեր առաջնության առաջատար թիմերից չորսը։
«Ալաշկերտը» սեփական հարկի տակ 4։2 հաշվով առավելության հասավ գործող չեմպիոն «Ուրարտուի» նկատմամբ։ «Նոան» - «Արարատ-Արմենիայի» հետ խաղում երկու անգամ կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, չնայած պարտվում էր խոշոր՝ 0։3 հաշվով։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 4։3 հաշվով հօգուտ «Արարատ-Արմենիայի»։
Մրցավարի կողմից ավելացված 8 րոպեների ընթացքում «Նոայի» փորձերը խաղի հաշիվը հավասարեցնելու համար չհաջողվեցին։ Գոլառատ խաղում հաղթեց Վարդան Մինասյանի թիմը՝ «Արարատ-Արմենիան»։