«Երկիր մեդիան» պարտվեց. հանրապետական սփռման մրցույթում հաղթեց «Վիվառո մեդիա» ընկերությունը

Հեռուստացույց
Հանձնաժողովի անդամները հանրապետական սփռման մրցույթի մասնակիցներին գնահատել են փակ քվեարկության միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Վարկանիշային քվեարկության միջոցով հանրապետական սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «Վիվառո մեդիա» ընկերությունը։ Տեղեկությունը հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։
Նշենք, որ մասնակցության համար հայտ էին ներկայացրել 2 ընկերություն` «Հուսաբեր» ՓԲԸ–ն (Երկիր Մեդիա) և «Վիվառո մեդիա» ՍՊԸ–ն։
Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, որի օրակարգում եղել է Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության վերաբերյալ հարցը։
Հանձնաժողովի անդամները փակ քվեարկության միջոցով գնահատել են հանրապետական սփռման մրցույթի մասնակիցներին: «Հուսաբեր» ՓԲԸ–ն ստացել է 51, իսկ «Վիվառո մեդիան»` 73 միավոր:
Տիգրան Հակոբյանն ու Բելլա Չերկեսովան քննարկել են ռուսական ալիքների հեռարձակման հարցը