Բենիկ Ագասարովն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ14 շախմատի առաջնությունում

Բենիկ Ագասարովը. Արխիվային լուսանկար
Մինչև 16 տարեկանների առաջնությունում Լատվիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի Ագնեսա Տեր–Ավետիսյանը իր հասակակիցների շրջանում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Եվրոպայի մինչև 14 տարեկանների շախմատի առաջնությունում Բենիկ Ագասարովը արծաթե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Բենիկը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր»,– ասված է հաղորդագրությունում:
Հայ պատանիներից մինչև 14 տարեկանների առաջնությունում Սոնա Կրկյաշարյանն էլ 5-րդ տեղն է զբաղեցրել։ Մ12 առաջնությունում էլ Տիգրան Համբարձումյանը 4-րդ տեղն է զբաղեցրել, իսկ Մ18-ում ոսկե մեդալ է նվաճել Արսեն Դավթյանը, 4-րդ հորիզոնականում էլ Էմին Օհանյանն է։
Մինչև 16 տարեկանների առաջնությունում բացի Հայաստանի հավաքականից, ևս մի հայազգի ներկայացուցիչ է եղել, որը հանդես է եկել Լատվիայի դրոշի ներքո։ Ագնեսա Տեր–Ավետիսյանն իր հասակակիցների շրջանում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Նշենք, որ Եվրոպայի պատանիների առաջնությունն անցկացվել է Ռումինիայի Մամայա քաղաքում։