Արևմուտքում կարծում են, որ Կիևը չի կարողացել օգտվել ստացած զենքի հնարավորություններից. FT

Ուկրաինական հակահարձակումը սկսվել է հունիսի 4-ին, իսկ երեք ամիս անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փաստել է` հակահարձակումը ոչ թե դանդաղ է ընթանում, այլ ձախողվում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Արևմուտքում մի շարք պաշտոնյաներ ափսոսում են, որ Կիևին չի հաջողվել լիովին օգտվել դաշնակիցների տրամադրած օգնությունից։ Տեղեկությունը հայտնում է Financial Times թերթը:
«Արևմտյան մայրաքաղաքներում որոշ պաշտոնյաներ ափսոսում են, որ Կիևին չի հաջողվել օգտվել զենքի արևմտյան պաշարների և, հնարավոր է, առավելագույն քաղաքական աջակցության հնարավորությունից», - նշված է հրատարակության հաղորդագրության մեջ:
Թերթը նշում է, որ ուկրաինացի պաշտոնյաներն իրենց հերթին ավելի ու ավելի են գիտակցում, որ հակամարտությունը դանդաղ է ընթանալու: Լրատվամիջոցը գրում է, որ հարցն այն է, թե պատրա՞ստ են արդյոք Ուկրաինայի գործընկերները նրան զենք մատակարարել երկարաժամկետ հեռանկարում։
Ուկրաինական հակահարձակումը սկսվել է հունիսի 4-ին, իսկ երեք ամիս անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փաստել է` հակահարձակումը ոչ թե դանդաղ է ընթանում, այլ ձախողվում է: Նրա խոսքով՝ ամեն գնով արդյունքի հասնելու փորձերում Ուկրաինան կորցրել է 71,5 հազար զինվորական, ասես դա նրանց ժողովուրդը չէ:
Կիևյան ռեժիմի հանցագործություններն անհնար է անպատասխան թողնել. Պուտինի ելույթը ԱԽ նիստում
Ուկրաինայի զինված ուժերի 18 հազար տեխնիկայի ոչնչացված միավորների թվում են գերմանական Leopard տանկերը, ֆրանսիական AMX-ները, առնվազն մեկ բրիտանական Challenger 2-ը և ամերիկյան Bradley ՀՄՄ-ները: Դրանք պետք է լինեին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հարվածային ուժը, բայց, ինչպես նշեց Ռուսաստանի նախագահը, այժմ «հիանալի այրվում են»:
Այս ֆոնին ԱՄՆ-ն արձանագրել է, որ հարձակումը կձգվի շատ ավելի մեծ թվով ամիսներով, և սկսել է կասետային զինամթերք մատակարարել Ուկրաինայի զինված ուժերին։ Պուտինն իր կողմից նշել է, որ կասետային զենքի մատակարարումը ոչինչ չի փոխել Ուկրաինայի զինված ուժերի մարտադաշտում, սակայն վտանգավոր է խաղաղ բնակչության համար։
Պուտինի ուղերձից հետո ԵՄ-ն հայտարարել է` ոչ թե ՌԴ-ի հետ է պատերազմում, այլ օգնում է Կիևին