ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական 3 առաջատար լրատվամիջոցների նկատմամբ

Թեհրան
Պատժամիջոցների ցանկում ներառված են նաև Իրանի 25 ֆիզիկական անձինք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական երեք առաջատար լրատվամիջոցների դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում ավելացրել է Fars և Tasnim լրատվական գործակալություններին, ինչպես նաև Press TV հեռուստաալիքին։
Պատժամիջոցներ են կիրառվել նաև Yaftar Pazhohan Pishtaz Rayanesh ընկերության և 25 ֆիզիկական անձանց նկատմամբ։