Ադրբեջանի ՊՆ–ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Ասկերանի շրջանում ՊԲ–ն ամրաշինական աշխատանքներ չի կատարել, տարածված լուրը սուտ է։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 15֊ին ` ժամը 09:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանը նմանատիպ լուր էր տարածել նաև երեկ` սեպտեմբերի 14–ին։ Կեղծ լուրերին զուգահեռ, ադրբեջանական կողմն ինքն էր խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հրաձգային զենք կիրառելով Մարտակերտի ուղղությամբ։