Թուրքիայի հետ խորհրդակցելը վատ գաղափար է. Լոզոն` ԼՂ–ի մասին Միշելի հայտարարության մասին

Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուզոն. Արխիվային լուսանկար
Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության ենթահանձնաժողովի նախագահը նշել է, որ Եվրոպական դիվանագիտությունը պետք է դադարեցնի իմպրովիզները և հաստատակամություն դրսևորի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ղարաբաղի հարցով Թուրքիայի հետ խորհրդակցելը վատ գաղափար է, գրել է Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուզոն (Ֆրանսիա) X-ի իր միկրոբլոգում (նակին twitter):
«Եվրախորհրդի նախագահը (Շառլ Միշելը - խմբ.), ըստ երևույթին, չի լսում Եվրախորհրդարանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, Ռուսաստանը խնդիրը չի լուծում, իսկ Թուրքիայի հետ խորհրդակցելը վատ գաղափար է։ Եվրոպական դիվանագիտությունը պետք է դադարեցնի իմպրովիզացիաները և հաստատակամություն դրսևորի», - գրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Շառլ Միշելի պաշտոնական ներկայացուցիչ Եկատերինա Կասինյեն հայտարարություն էր տարածել՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կարգավորման անհրաժեշտության և հաղորդակցության ուղիների բացման մասին։ Նա նշել էր, որ վերջին մի քանի օրերին Միշելը սերտ կապի մեջ է եղել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, որոնց հետ հեռախոսազրույցներ է ունեցել, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որին հանդիպել է Նյու Դելիում` G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։