ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` ռումբի մասին ահազանգ է եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում:
Այս պահին երկկողմանի փակ է Շիրակացի փողոցի մի հատվածը, տարհանվել են ոստիկանության բաժնի և նույն շենքում գործող անձնագրային բաժանմունքի աշխատակազմերը:
Տեղում աշխատում են սակրավորները: Դեպքի վայրում են նաև շտապօգնության աշխատակիցները: