Կիմ Չեն Ինը Պուտինին հրավիրել է Հյուսիսային Կորեա

Վլադիրմիր Պուտինն ու Կիմ Չեն Ինը
ՌԴ նախագահն ընդունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հրավերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը իր երկիր է հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
«ՌԴ նախագահը սիրով ընդունել է հրավերը և ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել մշտապես շարունակելու ռուս-կորեական բարեկամության պատմությունն ու ավանդույթները»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ գործակալության` ԿԺԴՀ առաջնորդը նաև հայտարարել է, որ Ռուսաստան կատարած այցը նշանակալի պահ կդառնա, որը երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի:
Կիմ Չեն Ինը համոզված է, որ ՌԴ–ի հետ ռազմավարական համագործակցությունն անխախտ կլինի
Նշենք, որ երեկ երկու պետությունների ղեկավարները հանդիպել են «Վոստոչնի» տիեզերակայանում և բանակցել այնտեղ: Սա Կիմ Չեն Ինի առաջին այցն է 2019 թվականից ի վեր:
ԿԺԴՀ ղեկավարի խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են Կորեական թերակղզու և Եվրոպայի անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությանը:
Այցը կարևոր ժամանակահատվածում է. Կիմ Չեն Ինը իր աջակցությունն է հայտնել Պուտինին