Իտալական Լամպեդուզա կղզում արտակարգ դրություն է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով

Տեղի իշխանությունները նախատեսում են մեկ օրում 2000 փախստական դուրս բերել կղզուց։
Sputnik
Միջերկրական ծովում գտնվող իտալական Լամպեդուզա կղզում արտակարգ դրություն է հայտարարվել միգրանտների մեծ հոսքի պատճառով։ Վերջին երեք օրում ավելի քան 8000 ապօրինի միգրանտ է ժամանել կղզի։ Տեղեկությունը հայտնում է Լամպեդուզայի քաղաքապետ Ֆիլիպո Մանինոն։
«Կոմունալ խորհուրդն արտակարգ դրություն է հայտարարել։ Մենք հաստատել ենք այն, ինչն արդեն երկար ամիսներ պահանջում ենք. անհրաժեշտ է Լամպեդուզան շրջանցելու եղանակ գտնել խարսխակայանում կանգնած նավերի օգտագործմամբ», – ընդգծել է քաղաքապետը։
Եվրոպայում ապօրինի միգրացիայի հաշվին 2,5 մլն դոլար վաստակած հանցավոր ցանց է վնասազերծվել
Իշխանությունները նախատեսել են այսօրվա ընթացքում 2000 փախստական դուրս բերել կղզուց։ Նրանց կուղարկեն Սիցիլիա` Տրապանիի, Կատանիայի և Աուգուիստայի նավահանգիստներ։ Լամպեդուզայում փաստաթղթերով բնակիչների թիվը 6 հազար է, միայն սեպտեմբերի 12-ին այնտեղ ռեկորդային թվով փախստական է ժամանել` ավելի քան 5 հազար։ Սեպտեմբերի 13-ին Լամպեդուզայի նավահանգստում (ուր ժամանում են միգրանտներով նավերը և նրանց փրկարարական աշխատանքներին մասնակցող նավերը) մի քանի հարյուր միգրանտներ փորձել են ճեղքել իրավապահների շղթան, սակայն կանգնեցվել են ուժայինների կողմից։
Իտալական Լամպեդուզա կղզում մեկ օրում մոտ 2 հազար միգրանտ է ափ իջել