Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Էլմիրա Կարապետյանը դարձել է ոսկե մեդալակիր

Էլմիրա Կարապետյանը. Արխիվային լուսանկար
Նշենք, որ Հայաստանի հավաքականը չմասնակցեց օգոստոսին Բաքվում անցկացված հրաձգության աշխարհի առաջնությանը, ուստի վարկանիշ վաստակելը մեր մարզիկ-մարզուհիների համար շատ դժվարացավ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում ընթացող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հրաձգության հավաքականի ատրճանակ ձևի մարզիկ Էլմիրա Կարապետյանը դարձել է ոսկե մեդալակիր: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
«Առաջին իսկ մեկնարկին Էլմիրա Կարապետյանն ատրճանակ ձևի 10մ, 60 կրակոց կանանց պայքարում 579 միավորով, 3-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակչում խոցելով 236.6 միավոր` բարելավվել է դիրքերը և դարձել հաղթող»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը չմասնակցեց օգոստոսին Բաքվում անցկացված աշխարհի առաջնությանը, ուստի վարկանիշ վաստակելը մեր մարզիկ-մարզուհիների համար շատ դժվարացավ։
Չնայած նրան, որ հավաքականի գլխավոր մարզիչը նախատեսում էր Բաքվի աշխարհի առաջնության մասնակցությունը 6 հրաձիգներով, մարզիկների ծնողների հետ զրույցից հետո, քննարկելով բոլոր կողմ և դեմ ձայները, ստիպված էր հրաժարվել Ադրբեջան մեկնելուց։
Հավելենք, որ սեպտեմբերի 12-19-ն Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում ընթանում է հրաձգության աշխարհի գավաթը: Հայաստանը ներկայացնում են ատրճանակ ձևի մարզիկներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը: