ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել սահմանի արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Առաջնագիծ. Արխիվային լուսանկար
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր արդեն 4–րդ ադրբեջանական ապատեղեկատվությունն է հերքում։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 19։35-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՀՀ ՊՆ–ն ժամեր առաջ հայտնեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 14։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Դրանից առաջ հարկ էր եղել ևս 2 անգամ հերքել ադրբեջանական գերատեսչության տարածած կեղծ լուրերը։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունն առավոտյան հերքել էր Ադրբեջանի տարածած այն հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 13-ի ժամը 21։35-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 00։45-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ՊՆ–ն կրկին կեղծ լուրեր է տարածել` ասելով, թե ժամը 13։45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։