ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին։ Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նրան ուղեկցել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Այսօր ավելի վաղ Ժան-Լուի Բուրլանժին ընդունել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ դրանից առաջ բարձրաստիճան հյուրը այցելել էր Ծիծեռնակաբերդ։