Երևանում մահացած հայտնաբերված կինը հայտնի ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կինն է. մանրամասներ

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Մահացածի ամուսինը 2018թ. ապրիլին՝ «թավշյա հեղափոխության» օրերին, եղել է Հայաստանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik.Երևանում մահացած հայտնաբերված կինը հայտնի ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կինն է՝ Յանա Զելենսկայան։ Այս մասին գրել է Armlur–ը։
Ըստ նախնական վարկածի, կինն ինքնասպան է եղել: Նրան հայտնաբերել են լոգարանում՝ բավականին առեղծվածային պայմաններում։
Նշենք, որ նրա ամուսինը՝ Ալեքսեյ Ռոմանովը, Խաբարովսկից է, նախկին հաղորդավար ու լրագրող:
Նա 2018թ. ապրիլին՝ «թավշյա հեղափոխության» օրերին, եղել է Հայաստանում: Հրապարակել է հեղափոխական ցույցերի մասին տեսանյութեր: Անգամ լուսանկարվել էր Նիկոլ Փաշինյանի հետ ու այն հրապարակել։
Նշենք,որ SHAMSHYAN.com-ն էր հայտնել, որ այսօր, ժամը 21:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տպագրիչների 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։