ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայ շախմատիստ Արսեն Դավթյանը Ռումինիայում դարձել է մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Արսեն Դավթյանն առաջին խաղափուլում պարտվելուց հետո 8 անընդմեջ հաղթանակ է տարել՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր:
«Առաջնության շրջանակներում Արսենը լրացրել է նաև միջազգային վարպետի նորմա: Սա Արսենի երրորդ նորման է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունը կայացել է Ռումինիայի Մամայա քաղաքում սեպտեմբերի 5-ից 14-ը։ Մրցաշարն անցկացվել է տղաների և աղջիկների տարիքային վեց կատեգորիաներում։