ԱՄՆ նախագահի որդուն՝ Հանթեր Բայդենին, երեք մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը. Արխիվային լուսանկար
Դատախազների տվյալներով՝ ԱՄՆ նախագահի որդին հանցագործությունները կատարել է 2018 թվականի հոկտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդուն` Հանթեր Բայդենին, երեք մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով դատական փաստաթղթին։
Ինչպես նշվում է փաստաթղթում, Դելավեր նահանգի դատական շրջանի երդվյալ ատենակալները համաձայնեցրել են մեղադրանքը երեք կետով. դրանցից երկուսը կապված են այն բանի հետ, որ Հանթեր Բայդենը «Կոլտ» ատրճանակ գնելու համար կեղծ տեղեկատվություն է ներկայացրել ՝ հերքելով թմրանյութերի օգտագործումը, իսկ երրորդ կետով զենքի պահման ընթացքում դրա կիրառումը։
Հանթեր Բայդենը ԱՄՆ պատմության մեջ գործող նախագահի առաջին զավակն է, որին մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է «հարկերից կանխամտածված խուսափելու» երկու հոդվածներով։ Պաշտոնյաները ասում են, որ նա չի վճարել ավելի քան 100,000 դոլար 2017 և 2018 թվականներին, ինչի հետևանքով նրան կարող են յուրաքանչյուր հոդվածով ազատազրկել մինչև 12 ամիս: Իսկ ատրճանակ պահելու և թմրանյութ օգտագործելու համար նրան սպառնում է տասը տարվա ազատազրկում։
Հանթեր Բայդենը գործարքի է գնացել հետաքննության մարմնի հետ հարկերը չվճարելու մեղադրանքների վերաբերյալ, ինչպես նաև համաձայնել է մինչդատական միջոցների՝ զենքի ապօրինի պահման գործի շրջանակներում, ինչը թույլ է տվել ժամանակի ընթացքում այդ մեղադրանքը հանել դատական պատմությունից: