Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ

Զինծառայող
Հայկական կողմում կորուստներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Մարտակերտի շրջանում խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել էր Ճանկաթաղի (Մարտակերտի շրջան), այնուհետև Նոր Շենի (Մարտունու շրջան) ուղղությամբ։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմը մեկ վիրավոր ունի։