ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Ասկերանի շրջանում ՊԲ–ն ամրաշինական աշխատանքներ չի կատարել, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 14֊ին ` ժամը 19:05֊ից ժամը 19։25-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Կեղծ լուրերին զուգահեռ, ադրբեջանական կողմն ինքն է այսօր 2 անգամ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Ինչպես հայտնել է ՊԲ մամուլի ծառայությունը, ժամը 15 ։10֊ից ժամը 16։ 20֊ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ հրաձգային զենք է կիրառել։
Իսկ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Մարտակերտի շրջանում խախտել էին հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։