Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Ճանկաթաղի ուղղությամբ. Արցախի ՊՆ

ՊԲ–ից հայտնում են, որ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինուժն Արցախում կրկին խախտել է հրադադարի ռեժիմը։ Տեղեկությունը հայտնում են Արցախի պաշտպանության բանակից։
Նշվում է, որ այսօր` ժամը 15 ։10֊ից ժամը 16։ 20֊ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ հրաձգային զենք է կիրառել։
«Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Մարտակերտի շրջանում խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան։
Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել էր Ճանկաթաղի (Մարտակերտի շրջան), այնուհետև Նոր Շենի (Մարտունու շրջան) ուղղությամբ։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմը մեկ վիրավոր ունի։