Sputnik Մոլդովայի ղեկավարին արտաքսել են երկրից

«Ռոսսիա Սեգոդնյա» մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևն արդեն արձագանքել է միջադեպին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Sputnik Մոլդովայի ղեկավար Վիտալի Դենիսովին արտաքսել են Մոլդովայից, նրան 10 տարով արգելել են երկիր մուտք գործել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ինքը՝ Դենիսովը։
Լրագրողը պատմել է, որ Քիշնևում միգրացիոն ծառայության աշխատակիցները եկել են իր տուն, նստեցրել մեքենան ու արտաքսման հրամանով տարել օդանավակայան։
«Չթողեցին, որ իրերս հավաքեմ, ընտանի կենդանիներիս վերցնեմ և այլն։ Մոլդովա մուտքի 10 տարով արգելքի մասին հրաման են տվել։ Դեսպանին ծանուցել են»,- պատմել է լրագրողը։
Sputnik Մոլդովայի ղեկավարը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ, ըստ Մոլդովայի իշխանությունների, ինքը պետք է լքի երկիրը, որովհետև ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող անձ է։
«Ռոսսիա Սեգոդնյա» մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևը, մեկնաբանելով երկրում աշխատելու համար անհրաժեշտ թույլտվություններ ունեցող լրագրողի արտաքսման փաստը, ասել է, որ Մոլդովայի իշխանությունների ապակառուցողական քաղաքականությունը հատում է բոլոր սահմանները, վնասում միջպետական ​​հարաբերություններ։