ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի–Sputnik. Հոլանդական «Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Սեմ Հենդրիքսը համալրել է Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» շարքերը: Տեղեկությունը հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը հոլանդական «Գրաֆսհապից» է, որտեղից տեղափոխվել է «Այաքս» ու հանդես եկել երիտասարդական թիմում: Հենդրիքսը «Այաքսի» երիտասարդական թիմում անցկացրել է 176 հանդիպում, որոնցում դարձել է 60 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ:
Սեմ Հենդրիքսը երկրի քառակի չեմպիոն «Իգլսի» կազմում 33 հանդիպում է անցկացրել Նիդեռլանդների բարձրագույն խմբում: Նա հրավիրվել է նաև Նիդեռլանդների տարբեր տարիքային խմբերի հավաքականներ, խաղացել է Բելգիայում, իսկ նրա վերջին ակումբը եղել է Կիպրոսի «Օլիմպիակոսը»: