ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրոբացիայի ծառայության ղեկավար Գևորգ Սիմոնյանին ազատել է պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գևորգ Սիմոնյանին 2023 թվականի սեպտեմբերի 15-ից ազատել Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ:
Հիշեցնենք` Սիմոնյանը Պրոբացիայի ծառայության ղեկավար էր նշանակվել այս տարվա հունվարի 18–ին:
Մինչ այդ` 2017-2019 թվականներին, եղել էր ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը: