ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Միլանի «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի նախկին ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է chempion.com-ը՝ հղում անելով լրագրող Հրաչյա Խաչատրյանին:
Մխիթարյանի գործող պայմանագիրը ներաձուրիների հետ վավեր է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ինտեր» է տեղափոխվել նախորդ տարվա հուլիսին` «Ռոմայից»: Իտալիայի առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 34 խաղ, որոնցում դարձել է 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Միլանյան ակումբի կազմում Մխիթարյանը նվաճել է Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը։