Կիմ Չեն Ինը համոզված է, որ ՌԴ–ի հետ ռազմավարական համագործակցությունն անխախտ կլինի

Կիմ Չեն Ինի և Վլադիմիր պուտնի հանդիպումը
Երկու երկրների առաջնորդների զրույցը տևել է մոտ 4 ժամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ իր այցը Ռուսաստան կարևոր կլինի Փհենյանի և Մոսկվայի կապերը ռազմավարական համագործակցության անխախտելի հարաբերությունների վերածելու համար։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Պարոն Պուտինի հետ մանրամասն քննարկել ենք ռազմաքաղաքական իրավիճակը Կորեական թերակղզում և Եվրոպայում և հանգել ենք միասնական բավարար կարծիքի հետագա ռազմավարական, մարտավարական փոխգործակցությունն ամրապնդելու, անվտանգության ինքնիշխան իրավունքի պաշտպանության համար պայքարի հարցում աջակցության, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ամուր խաղաղության երաշխիքների ստեղծման վերաբերյալ», – ասել է նա։
ՌԴ նախագահն իր հերթին նշել է, որ Կիմ Չեն Ինը հանրապետության նախկին բարձր ղեկավարներ` Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի գործերի շարունակողն է, նրանք անկեղծ բարեկամներ էին և ՌԴ–ի հետ սերտ հարաբերություններ կառուցելու կողմնակից։
«Դո՛ւք, պարոն Կիմ Չեն, ամուր, վստահորեն հետևում եք այն ուղղվածությանը, որը դրվել է ականավոր պետական գործիչների, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հիմնադիրների կողմից... Կորեայում ասացվածք կա` «հագուստի նորն է լավը, ընկերոջ` հինը»։ Իսկ մեր ժողովրդի շրջանում ասում են` «մի հին ընկերը երկու նորից լավ է»։ Ժողովրդական այս իմաստնությունները լիովին կիրառելի են մեր երկրների միջև առկա ժամանակակից հարաբերությունների համար», – ասել է Պուտինը ԿԺԴՀ առաջնորդի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի և ԿԺԴՀ–ի առաջնորդների` այսօր «Վոստոչնի» տիեզերակայանում շուրջ 4 ժամ տևած բանակցություններն ավարտվել են։ Նրանք զրուցել են պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, առանձին, բայց թարգմանիչներով, այնուհետև ճաշի սեղանի շուրջ։ Կիմ Չեն Ինի Ռուսաստան այցի պատվին Պուտինի անունից պաշտոնական ճաշ է տրվել։
Այցը կարևոր ժամանակահատվածում է. Կիմ Չեն Ընը իր աջակցությունն է հայտնել Պուտինին