Խաղաղապահները էսկալացիան կանխելու համար են․ ՌԴ ԱԳՆ-ն ՝ ԼՂ–ում տիրող իրավիճակի մասին

Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին կրկին հորդորում է կատարել պայմանավորվածությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ խաղաղապահները ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվել են էսկալացիան կանխելու համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՌԴ խաղաղապահները կանգնած են, որպեսզի հակամարտության գոտում, ավելի ճիշտ, ես կասեի` կարգավորման գոտում էսկալացիա տեղի չունենա։ Հենց դրա համար է ՌԴ-ն կատարում իր միջնորդական դերը՝ կոչ անելով բոլոր կողմերին կատարել այն, ինչի տակ ստորագրել են», - ասել է նա։
Հումանիտար օգնության պարունակությունը համաձայնեցվել է Ստեփանակերտի հետ. Զախարովա
Նշենք, որ վերջին շրջանում թե՛ Լեռնային Ղարաբաղի շփման գծում, թե՛ Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական ռազմական տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ են նկատվում։
ՌԴ–ն ԼՂ իրավիճակի շուրջ մտահոգությունները փոխանցում է Թուրքիային. Զախարովա